Ներքին 3 ամիս առաջ - 20:49 17-07-2026

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի երթուղու»՝ TRIPP + առևտրային հիմնադրամի ղեկավար։

Այս մասին գրում է Ազատությունը։

«Դեռ ամիսներ առաջ էր «Ազատություն»-ը գրել, որ նա հետաքրքրված է վարկային պարտքի դիմաց ռուսական ՎՏԲ բանկին անցած հանքի ձեռքբերմամբ։ Փաստացի, Ամուլսարի ոսկու հանքավայրից հետո սա ներկայում արևմտյան երկրորդ խոշոր ներդրումն է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում։

Ով է հանքի նոր սեփականատերը

Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի փաստաթղթերից պարզ է դառնում, որ Թեղուտի հանքավայրը շահագործող «Կուպրար ՌԱ»-ի նոր բաժնետերը «Դայնեմիք ֆրոնտիեր հոլդինգս» ընկերությունն է։ Այս ընկերությունը ՀՀ-ում գրանցված չէ, ըստ բաց աղբյուրների, այն հիմնադրվել է 2025-ի օգոստոսին Ամերիկյան Տեխաս նահանգում։

Տեխասի հարկային ռեգիստրից «Ազատության» ստացած փաստաթղթերի համաձայն, ընկերությունը ղեկավարում է Ֆլորիդայում գրանցված Կոնստանտին Սոկոլովը։

Այս շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղարությունը 52-ամյա ֆինանսիստ, ներդրող Կոնստանտին Սոկոլովին նշանակել է Սյունիքով անցնելիք ռազմավարական ճանապարհի զարգացման TRIPP+ հիմնադրամի ղեկավար։

Սոկոլովը մինչ TRIPP-ում ներգրավումն արդեն հայտնի էր Հայաստանում՝ որպես հեռահաղորդակցության օպերատոր «Վիվա Արմենիա»-ի համասեփականատեր․ 2024-ին նա ձեռք էր բերել ընկերության 20 տոկոսը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
20:24 Նիկոլի համար «արևմտամետությունն» ընդամենը ծխածածկույթ է մարտնչող թյուրքամետությունը քողարկելու համար