Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 20:23 15-07-2026

Ուզում են մի փոքր գյուղ կպցնել Գյումրիին ու ոտնահարել գյումրեցու քվեն․ Կարեն Սիմոնյան

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Ավագանու արտահերթ նիստից հետո Գյումրիի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր տան խուզարկությանը, իշխանության կողմից հնչող հայտարարություններին, որ Գյումրիում պիտի անհապաղ իշխանափոխություն լինի։

Սիմոնյանի խոսքով` ուզում են մի փոքր գյուղ կպցնել Գյումրիին ու ոտնահարել գյումրեցու քվեն։

«Եթե մտել եմ պայքարի մեջ, ուրեմն ինձ քիչ են հետաքրքրում նմանատիպ հետապնդումները, որ ես քաղաքական քայլ անելուց հրաժարվեմ կամ հետ մնամ, դա միանշանակ բացառեք, դա լուրջ էլ չի դիտվում։ Այսինքն՝ մարդը մտնի քաղաքականության մեջ՝ չհասկանալով, որ կարող է նույնիսկ հետապնդվել իշխանության կողմից, դա անլուրջ է։ Իսկ ինչ է քննարկվում, ես տեղյակ չեմ, տեղեկանում են մամուլից, երբ որ հայտարարություն լինի և անցնենք գործնական փուլի, այդ ժամանակ նոր կկարողանամ նմանատիպ հարցերի կոնկրետ պատասխանել»,- ընդգծել է Սիմոնյանը։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան