Ներքին 3 ամիս առաջ - 16:18 13-07-2026

Տեսեք, թե ինչ անակնկալ է պատրաստել Արտաշ Ասատրյանի դուստրը մայրիկի ծննդյան օրը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Երգիչ Արտաշ Ասատրյանի ընտանիքում տոնական տրամադրություն է: Երգչի կինը՝ Աննան, նշում էր ծննդյան տարեդարձը, ինչի առթիվ նրանց դուստրը՝ Սյուզին, մայրիկի համար իսկական և անսպասելի անակնկալ է հասցրել պատրաստել:

Տոնական ջերմ կադրերն ու Սյուզիի հուզիչ ու որդիական երախտագիտությամբ լի խոստովանությունը վայրկյանների ընթացքում ողողել են համանցանցը՝ արժանանալով օգտատերերի բազմահազար ջերմ մաղթանքներին: Սյուզին ամեն ինչ կազմակերպել էր բացարձակ գաղտնիության պայմաններում, որպեսզի օրվա հերոսուհին ոչինչ չկասկածի:

Նա նախապես իրենց բոլոր մտերիմներին ու ընկերներին հրավիրել էր տոնական նախաճաշի, իսկ Արտաշ Ասատրյանի կինը՝ Աննան, այդ մասին տեղեկացել է միայն այն ժամանակ, երբ արդեն հասել է նշված վայր և տեսել իրեն սպասող հարազատներին:

Համանցանցում հրապարակված տոնական ու շքեղ կադրերին կից Սյուզի Ասատրյանը գրառում է կատարել՝ անկեղծանալով մայրիկին նման երջանկություն պարգևելու բերկրանքի մասին. «Կյանքի մեծագույն ուրախություններից մեկն է՝ ի վերջո կարողանալ անակնկալ մատուցել մայրիկին այնպես, ինչպես նա էր ինձ անակնկալներ մատուցում ամեն տարի, երբ ես մեծանում էի։ Նրա ժպիտին հետևելն ու տեսնելը, թե որքան երջանիկ է նա, արդարացրեց պլանավորման յուրաքանչյուր վայրկյանը»,- նշել է Սյուզին:

Դուստրը նաև իր առանձնահատուկ շնորհակալությունն է հայտնել բոլոր հյուրերին, ովքեր օգնել են կայացնել այս տոնը. «Շնորհակալություն բոլորին, ովքեր տոնեցին մեզ հետ և նրա օրն այդքան անչափ առանձնահատուկ դարձրեցին։ Ձեր ներկայությունն ավելին էր, քան բառերով կարելի է արտահայտել»։

Ասատրյանների ընտանիքի երկրպագուները շարունակում են շնորհավորական մեկնաբանություններ գրել Աննայի հասցեին՝ հիանալով մայր և դուստր օրինակելի ու ջերմ հարաբերություններով:


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան