Ներքին 3 ամիս առաջ - 13:39 11-07-2026

Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հանրությանը քաջ հայտնի դերասանուհի Սիլվի Բարկովան վերջերս սկսել է էլ ավելի ակտիվ լինել սոցիալական հարթակներում՝ հետևորդների հետ կիսվելով ոչ միայն նոր լուսանկարներով, այլև իր կյանքի պատմություններով։ Հերթական հրապարակման մեջ Սիլվին բացառիկ խոստովանություն է արել, որը շոկի է ենթարկել հազարավոր օգտատերերի։

Դերասանուհին բացահայտել է, որ դեռ տարիներ առաջ, լինելով ընդամենը 20 տարեկան երիտասարդ աղջիկ, գնացել է չափազանց համարձակ քայլի և փոքրիկ երեխա է որդեգրել՝ հակառակվելով բոլորին։ Սիլվիի խոսքերով՝ մտերիմներն ու ընկերները կտրուկ դեմ են եղել իր այդ որոշմանը, սակայն ինքը չի կարողացել անտարբեր անցնել երեխայի ճակատագրի կողքով. «Ես 20 տարեկան էի, երբ որդեգրեցի այս փոքրիկ աղջկան։ Նա 11 ամսական էր։

Բոլորն ինձ ասում էին, որ խենթացել եմ։ Ընկերներիցս շատերն ասում էին, որ նա ինձ թույլ չի տա հասնել իմ կարիերայի նպատակներին, քանի որ նա կխլի իմ ամբողջ ժամանակը, էներգիան և ուշադրությունը։ Նրանք բոլորն ինձ ասում էին, որ ես պետք է կենտրոնանամ իմ կրթության և կարիերա ստեղծելու վրա։ Բայց ես ոչ մեկին չլսեցի»,- անկեղծացել է դերասանուհին։

Դերասանուհուն առաջ է մղել միայն մեկ միտք՝ թույլ չտալ, որ անմեղ բալիկը հայտնվի մանկատանը։ Նա սիրով ու հոգատարությամբ ստանձնել է մայրության բարդ դերը.

«Ես չէի կարող տանել այն միտքը, որ նա կհայտնվի մանկատանը։ Այսպիսով, ես որոշեցի պահել նրան, և մի ամբողջ տարի ես խնամեցի նրան։ Իսկ հետո նրա մոր առողջական վիճակը լավացավ, և նա որոշեց հետ վերցնել իր երեխային»,- պատմել է Սիլվի Բարկովան։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան