Oragir.News-ի տեղեկություններով` Գյումրիի քաղաքապետ` Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի։
Հիշեցնենք, որ մայիսին դատարանը կալանավորել էր Ղուկասյանին, որը մինչ այդ գտնվում էր տնային կալանքի տակ։ Սպարտակ Ղուկասյանի փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը
Oragir.News-ի հետ զրույցում դատարանի այդ որոշումը ոչ միայն իրավական, այլև քաղաքական ենթատեքստ ունեցող քայլ է
համարել։
Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը 2025 թ. սեպտեմբերի 11-ին էր ձերբակալվել, նրան մեղադրանք է առաջադրվել հարկադրանքի եղանակով շորթման համար: Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում տեղի ունեցածի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ 2 հոդվածներով։
Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը)։
Անահիտ Չալիկյան