Ներքին 3 ամիս առաջ - 14:36 09-07-2026

Ժամանակը չի բուժել ցավը. Հասմիկ Խոջյանի գրառումը՝ հայրիկի մահվան 3-րդ տարելիցի օրը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի Հասմիկ Խոջյանի ընտանիքում տխուր ու հիշատակի օր է։ Դերասանուհու սիրելի հայրիկի անժամանակ մահվանից անցել է արդեն երեք տարի։

Այս տխուր տարելիցի առթիվ Հասմիկը սոցիալական ցանցերի իր էջում կիսվել է արխիվային լուսանկարով և հանդես եկել գրառմամբ։ Դերասանուհին ցավով նշում է, որ թեև այդ երեք տարիներն անցել են մեկ ակնթարթի պես, սակայն տարածված այն կարծիքը, թե ժամանակը բուժում է բոլոր վերքերը, իրականությանը չի համապատասխանում. «Ժամանակը չի բուժել կորստի ցավը, այլ պարզապես բթացրել է այն։ Ծնողի բացակայության հետ հաշտվել հնարավոր չէ, պարզապես մարդը սովորում է ապրել այդ մեծ ցավի հետ…»,- անկեղծացել է Հասմիկ Խոջյանը։

Սեփական փորձով զգալով ծնողի կորստի անդառնալի հարվածը՝ Հասմիկ Խոջյանն իր հրապարակման միջոցով խորհուրդ ու կարևոր պատգամ է հղել իր հազարավոր հետևորդներին՝ կոչ անելով գնահատել և սիրել ծնողներին, քանի դեռ նրանք ողջ են ու մեր կողքին:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան