Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 15:08 08-07-2026

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել հեռացնել Հայ եկեղեցու կաթողիկոսին. ռուսական Առաջին ալիք

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել հեռացնել Հայ եկեղեցու կաթողիկոսին: Այս մասին հայտնել է ռուսական Առաջին ալիքը՝ հրապարակելով տեսանյութ:

«Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն է արել՝ կարծելով, թե խոսում է Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, մինչդեռ իրականում շփվում էր պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ։ Իշխանությունները իսկական հալածանքներ են սկսել Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Հոգևորականների ձերբակալություններ, անցանկալիների հալածանքներ։ Ամեն ինչ՝ Արևմուտքի հրահանգով»,- հայտնում է լրավական ալիքը:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Առաջին ալիքը՝ հղում անելով Արտաքին հետախուզության ծառայությանը, Բրյուսելի վերջնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմադարյան հոգևոր կապերի ամբողջական խզումն է։ Եվ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել փոխարինել կաթողիկոսին։

«-Ես նաև հույս ունեմ ԵԱՀԿ-ի դիրքորոշման վրա, որ դուք նույնպես կարող եք ինձ աջակցել այս հարցում։

-Ես էլ կզբաղվեմ դրանով։ Ի դեպ, դուք կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխարինել կաթողիկոսին։

-Եվ ես կարծում եմ, որ հիմա ես հաղթաթղթեր ունեմ ձեռքիս, և մենք կարող ենք փոխել կրոնը։ Եվ այն ամենը, ինչ կարող եմ խնդրել ձեզանից, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ մենք բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների կողմից մեծ քննադատության։
-Լավ, ես կանեմ հնարավոր ամեն ինչ»,- մեջբերում է լրավական ալիքը հեռախոսազրույցից մի հատված:

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է