Արտաքին 3 ամիս առաջ - 11:37 08-07-2026

Թուրքիայի առաջին տիկինը թույլ չի տվել Մակրոնին համբուրել իր ձեռքը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում արձանագրվել է ուշագրավ մի միջադեպ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանի մասնակցությամբ։

Ինչպես հաղորդում է DW-ն, պաշտոնական ողջույնի արարողության ժամանակ Ֆրանսիայի ղեկավարը, փորձելով ընդգծված հարգանքի ժեստ ցուցաբերել, մոտեցել է Թուրքիայի նախագահի տիկնոջը և փորձել է համբուրել նրա ձեռքը, սակայն նրա այս քաղաքավարական քայլը հանդիպել է կտրուկ մերժման։

Թուրքական պատվիրակության առջև Էմինե Էրդողանը արագորեն կանխել է Ֆրանսիայի նախագահի մտադրությունը՝ թույլ չտալով նրան ավարտին հասցնել սկսած ժեստը։

Նա բռնել է Մակրոնի ձեռքը՝ կասեցնելով վերջինիս շարժումը և պահպանելով անհրաժեշտ տարածությունը։ Այս հոլովակը հայտնվել է միջազգային լրատվամիջոցների և սոցիալական մեդիայի ուշադրության կենտրոնում՝ դառնալով գագաթնաժողովի ամենաքննարկվող կուլիսային դրվագներից մեկը։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան