Արտաքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 23:00 07-07-2026

Ինչպես է փրկվել նախագահը. ռումբեր աղբամաններում և մեքենաներում՝ Մակրոնի այցի ժամանակ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Սիրիա կատարած այցի ընթացքում Դամասկոսի կենտրոնում երկու հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Միջադեպը տեղի է ունեցել «Four Seasons» հյուրանոցի հարակից տարածքում, որտեղ գտնվում էր ֆրանսիական պատվիրակությունը։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ առաջին պայթուցիկ սարքը տեղադրված է եղել աղբամանում, իսկ երկրորդը՝ կայանված ավտոմեքենայում։

Երկու պայթյունների հետևանքով վնասվել են շրջակա շենքերն ու մեքենաները։ Պայթյունների պահին Էմանուել Մակրոնը Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի նստավայրում էր, որտեղ բանակցություններ էր վարում երկրի ղեկավարության հետ։

Ֆրանսիայի նախագահը և պատվիրակության անդամները չեն տուժել, իսկ այցը շարունակվել է նախատեսված օրակարգով։ Մակրոնը դարձավ առաջին արևմտյան առաջնորդը, որն այցելել է Դամասկոս Սիրիայում իշխանափոխությունից հետո։

Այցի ընթացքում նա հայտարարել է, որ նախկին իշխանությունների կողմից անօրինական ճանապարհով ձեռք բերված ավելի քան 50 միլիոն եվրոյի ակտիվները կվերադարձվեն Սիրիային՝ զարգացման ծրագրերի ֆինանսավորման նպատակով։

Իր հերթին Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան նշել է, որ ֆրանսիական ընկերություններն արդեն հարյուրավոր միլիոն եվրոյի ներդրումներ են իրականացնում երկրի ենթակառուցվածքներում՝ որպես տնտեսական համագործակցության օրինակ։ Պայթյունների պատճառներն ու կազմակերպիչները դեռևս պաշտոնապես չեն հայտարարվել։

Իշխանությունները հետաքննություն են իրականացնում, իսկ հարձակման հնարավոր թիրախի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն առայժմ չի հրապարակվել։

Տեսանյութ:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան