Ներքին 1 ժամ առաջ - 10:45 07-07-2026

Գոհ չեմ, որ կրկին առաջադրվում եմ Չեչնիայի ղեկավարի պաշտոնում. Ռամզան Կադիրով

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Չեչնիայի երկարամյա ղեկավար Ռամզան Կադիրովը պաշտոնապես առաջադրվել է որպես իշխող Եդինայա Ռոսիա կուսակցության թեկնածու հանրապետության առաջիկա նախագահական ընտրություններում, սակայն անմիջապես հանդես է եկել ինքնատիպ հայտարարությամբ՝ բացահայտորեն խոստովանելով, որ բացարձակապես գոհ չէ այդ որոշումից:

Այս մասին հաղորդում է Meduza-ն՝ հավելելով, որ Կադիրովի թեկնածության հաստատման որոշումն ընդունվել է կուսակցության Գրոզնիի տարածաշրջանային մասնաճյուղի համաժողովում՝ միաձայն քվեարկությամբ, ինչից հետո ինքը՝ տարածաշրջանի ղեկավարը։Եթե ընտրության հնարավորություն ունենար, ապա կնախընտրեր այլ թեկնածուի, քանի որ սա ահռելի պատասխանատվություն է, և ինքն իրեն պարզապես ստիպված է զգում ստանձնել այդ դժվարին առաքելությունը՝ հույս հայտնելով, որ չեչեն ժողովուրդն իրեն ավանդականի պես կաջակցի:

Այս նոր առաջադրումը տեղի է ունենում ուշագրավ քաղաքական իրադարձությունների ֆոնին, քանի որ հուլիսի սկզբին, 2007 թվականից ի վեր առաջին անգամ, Կադիրովը չէր ընդգրկվել Պետդումայի ընտրություններում Չեչնիան ներկայացնող Եդինայա Ռոսիա կուսակցության թեկնածուների ցուցակում, ինչը տեղական էլիտաներում որոշակի հարցեր էր առաջացրել: Ռամզան Կադիրովը Չեչնիան անընդմեջ կառավարում է արդեն 2007 թվականից, և 2021 թվականի վերջին ընտրություններում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների, ստացել էր ձայների գրեթե բացարձակ՝ 99.7%-ը։

Սակայն շատերը ասում են, որ չեչեն առաջնորդի մոտ դեռևս 2019 թվականին ախտորոշվել է ենթաստամոքսային գեղձի նեկրոզ, ինչն էլ ավելի մեծ ուշադրություն է սևեռում նոր ժամկետի համար նրա հարկադրված առաջադրման վրա:


Թամարա Քալանթարյան