Ներքին 3 ամիս առաջ - 19:56 06-07-2026

Բալես, կյանքը շատ արագ է հոսում, շտապիր ապրել. Արտաշես Ալեքսանյանի վերջին խոսքերը՝ Դիանա Գրիգորյանին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի անժամանակ մահը մեծագույն ցավ է պատճառել նրա ստեղծագործական մեծ ընտանիքին։ Սիրված դերասանի կորստի կապակցությամբ իր էջում աննկարագրելի հուզիչ ու ծավալուն գրառում է կատարել սցենարիստ և պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը, ում նախագծերում դերասանը կերտել էր իր ամենատպավորիչ կերպարներից շատերը։

Դիանան խոստովանել է, որ Արտաշես Ալեքսանյանն իր համար ավելին էր, քան պարզապես գործընկեր. նա նկարահանման հրապարակի «հայրն» էր, ում ներկայությամբ մեղմացնում էր սեփական հոր կարոտը։

Սցենարիստը ցավով վերհիշել է նրանց վերջին զրույցներից մեկը, որտեղ Արտաշես Ալեքսանյանը հոր նման հորդորել էր իրեն մտածել սեփական անձի ու երջանկության մասին.
«Բալես, կյանքը շատ արագ է հոսում, շտապիր ապրել…»,- մեջբերել է Դիանան դերասանի խոսքերը՝ հավելելով. «Այդ խոսքերը հիմա անընդհատ ականջներիս մեջ են հնչում: Ավա՜ղ… Դուք ինքներդ այդքան էլ չհասցրեցիք ապրել...»։

Դիանա Գրիգորյանը նշել է, որ դերասանն իր ավագ ընկերն էր ու խորհրդատուն, ում հետ կարող էր խոսել ամեն ինչից կամ պարզապես լռել ու միևնույն է՝ հասկացված լինել։

Գրառման մեջ Դիանան շեշտել է, որ թեև մեծ արտիստն իր բացառիկ տաղանդով գեղեցկացրեց հայկական կինոաշխարհը, սակայն դեռ այնքան անավարտ երազանքներ ու ստեղծագործություններ մնացին, որոնք սպասում էին հենց նրա ձեռագրին:

«Հիշում եմ՝ ամեն անգամ, երբ հարցնում էի՝ ինչպե՞ս եք, Դուք ժպտալով պատասխանում էիք. «Լավ ասեմ, որ լավ լինեմ...»»,- եզրափակել է Դիանան։




Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան