Ներքին Միտք 3 ամիս առաջ - 16:18 05-07-2026

Ընտրություններով ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն եղավ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Ուժեղ Հայաստան»-ի որոշումը սպասելի էր։ Վստահ եմ՝ նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես կգա նաև «Հայաստան» դաշինքը։ Ցավոք, շատերի՝ այդ թվում նաև իմ կանխատեսումներն այն մասին, որ ընտրություններով ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն կլինի, իրականացան։

Այս մասին գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Բայց ոչ մի հուսահատություն։ Եկեք անկեղծ լինենք՝ եթե մի կողմ դնենք բոլոր էմոցիաներն ու ձևավորված սպասելիքների տապալումից առաջացած հիասթափությունը, ապա կտեսնենք, որ խորհրդարան անցած ընդդիմադիրների որոշումը ճիշտ է։ Իհարկե, մեկ բացառությամբ՝ եթե խորհրդարանական գործունեությունն իսկապես զուգորդվի փողոցային պայքարի կազմակերպմամբ։ Ընդ որում, անհրաժեշտ են հստակ ժամկետներ։ Օրինակ, մեկ տարի։ Կամ, առավելագույնը, տարիուկես։ Բայց ոչ ավելին։

Հնարավո՞ր է դա արդյոք, կարծում եմ՝ այո։ Կգնա՞ խորհրդարանական ընդդիմությունն այդ ճանապարհով՝ չգիտեմ։ Իսկապես չգիտեմ։ Վստահության մեծ դեֆիցիտ կա։ Իսկ ընդդիմությունը վստահություն ձևավորող չէ՝ սպառող է։ Բայց քանի դեռ այս պահին իշխանափոխության այլ ճանապարհ չեմ տեսնում, կարծում եմ, որ ընդդիմության որոշումն այս պահի համար, այնուամենայնիվ, ճիշտ էր։ Չնայած՝ դրա իրական ճիշտ կամ սխալ լինելը կերևա առաջիկա 2-3 ամիսների ընթացքում։ Հենց այդ ժամանակ և ոչ թե իմ ասած այն մեկուկես տարվա ընթացքում»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան