Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 17:15 03-07-2026

Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության

Հանգստի սեզոնը մեկնարկել է, իսկ Սևանա լճում տրվել է լողասեզոնի մեկնարկը։ Հուլիսի 1-ից ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության ջրային վաշտն ու ջրային փրկարարները Սևանա լճում և առափնյա հատվածներում անցել են ուժեղացված ծառայության։

ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանը հետևել է ջրային պարեկների ծառայության կազմակերպման ընթացքին, հանձնարարել ծառայությունն իրականացնել առավելագույն զգոնությամբ՝ ապահովելով շուրջօրյա հսկողություն, պատահարների կանխարգելում և յուրաքանչյուր ահազանգի օպերատիվ ու պատշաճ արձագանք։

Ուժեղացված ծառայության ընթացքում ջրային պարեկները խիստ վերահսկողություն են իրականացնելու ջրային տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման, հասարակական կարգի և անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ալկոհոլի ազդեցության տակ ջրային տրանսպորտային միջոցների շահագործման, փրկարարական բաճկոն չկրելու, ինչպես նաև քաղաքացիների կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող այլ իրավախախտումների կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ։

ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի խոսքով՝ ջրային տեխնիկան շահագործվելու է ըստ անհրաժեշտության։ Կիրականացվի պարեկություն ջրի վրա, իսկ խախտումների հայտնաբերման դեպքում՝ նաև վարչարարություն։

Վերահսկողության ուշադրության կենտրոնում կլինեն ալկոհոլի ազդեցության տակ ջրային տրանսպորտային միջոցներ շահագործող անձինք, ինչպես նաև առանց փրկարարական բաճկոնի կամ անվտանգության այլ պահանջների խախտմամբ լողամիջոցներ շահագործողները։

Նույն օրը ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը հետևել է ջրային փրկարարների ուժեղացված ծառայության կազմակերպման ընթացքին, ստուգել անձնակազմի և տեխնիկական միջոցների պատրաստվածությունը, ինչպես նաև ծանոթացել հերթապահության կազմակերպման մանրամասներին։ Նա հանձնարարել է ծառայությունն իրականացնել պատասխանատվությամբ՝ ապահովելով յուրաքանչյուր ահազանգի արագ արձագանք, պատահարների կանխարգելում և քաղաքացիների անվտանգության ապահովում։

ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի ՄՓՎ պետ Գարեգին Հակոբյանն ընդգծում է, որ լողասեզոնի ընթացքում Փրկարար ծառայությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն չորս հանրային լողափերում։ իսկ Հատուկ նշանակության աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ծառայողների կողմից՝ Շողակաթ բնակավայրին կից քաղաքային լողափում իրականացվելու է շուրջօրյա հերթապահություն։

Պահպանվելու է հանգստացողների անվտանգությունը թե՛ ափամերձ տարածքում, թե՛ ջրային տարածքում ինչպես նաև իրականացվելու են իրազեկման միջոցառումներ՝ ուղղված վարքականոնների պահպանմանը հնարավոր արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով։

Ծառայության ընթացքում կիրառվելու են ջրային տրանսպորտային միջոցներ, ժամանակակից տեխնիկական միջոցներ՝ ապահովելու իրավիճակի շարունակական վերահսկողությունն ու անհրաժեշտության դեպքում անհապաղ արձագանք։
Հարգելի՛ քաղաքացիներ, պահպանե՛ք անվտանգության կանոնները՝ պաշտպանելով ձեզ և մյուսներին։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
22:45 Քիչ էր մնում վիրահատեին. ինֆլուենսեր Աքսաննան ահազանգել է եղունգների լիցքից հետո առաջացած սարսափելի խնդրի մասին
19:07 Ով է Լիլի Մորտոյի ամուսնու դուստրը. ինչպիսի հարաբերություններ ունի Լիլին Ռիմայի հետ