Ուղիղ եթեր
Հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունն անցնում է ուժեղացված ծառայության
copy image url

Հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունն անցնում է ուժեղացված ծառայության

Ներքին 9 ամիս առաջ - 09:42 29-06-2024
Քաղաքացիների անվտանգությունը և հասարակական կարգի ապահովումը Սևանա լճի և առափնյա հատվածում Ջրային պարեկային ծառայության հիմնական ուղղություններից է, և պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու նպատակով կկիրառվի համապատասխան գործիքակազմ:

Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից ու ավելացնում՝ հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունն անցնում է ուժեղացված ծառայության։

ՆԳ նախարարությունը զգուշացնում է` պահպանեք լողամիջոցների շահագործման կանոնները և հասարակական կարգը. օրենսդրությամբ նախատեսված է ընդհուպ մինչև տուգանքի կիրառում։
Լողամիջոցների շահագործման կանոնների խախտումը կառաջացնի տուգանքի կիրառում հետևյալ դեպքերում.

• լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելը կամ սթափության վիճակը որոշելու համար ստուգումից խուսափելը (նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով՝ 30 000 դրամ),
• սահմանված կարգով չգրանցված կամ տեխնիկական անսարքություններ ունեցող լողամիջոցները շահագործելը կամ առանց կողային համարների լողամիջոց վարելը (նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ 10 000 դրամ),
• առանց նավավարման իրավունքի վկայականի լողամիջոց վարելը կամ լողամիջոցի վարումը նավավարման իրավունքի վկայական չունեցող անձին հանձնելը
(նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20000 դրամ),
• առանց օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի լողամիջոցը շահագործելը (նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ 10 000 դրամ),
• առանց փրկարարական միջոցների լողամիջոց վարելը կամ առկա փրկարարական միջոցներից ավելի ուղևորներ տեղափոխելը (նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ 10 000 դրամ),
• լողամիջոցներում հրդեհային անվտանգության կանոնները խախտելը (նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20 000 դրամ),
• հանգստյան գոտիներում լողալու համար նախատեսված վայրերում լողամիջոցներ վարելը (նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50 000 դրամ),
• լողափնյա հատվածների հատուկ նշաններով առանձնացված գոտիներից դուրս լողափնյա տարածքներում լողամիջոցները ափին մոտեցնելը կամ հեռացնելը
(նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20 000 դրամ)։

«Հորդորում ենք լինել օրինապահ, պահպանել անվտանգության կանոնները. իրավախախտում կատարած անձինք տարածքում ծառայություն իրականացնող ջրային պարեկների կողմից կենթարկվեն վարչական պատասխանատվության»,-նշում են ՆԳ նախարարությունից։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն