Շիրակի մարզի գյուղատնտեսության ոլորտում արդյունքները մտահոգիչ են, որովհետև մարզում արձանագրվել է անկում անասնապահության, ինչպես նաև կարտոֆիլի և բանջարեղենի արտադրության ճյուղերում:
Գյուղացիները դժգոհում են, որ տանջանքը շատ է, իսկ արդյունքը չեն էլ տեսնում։ Ասում են, որ իրենց այսպես ասած` օգուտը մնում են վարկերն ու ամիսների աշխատանքը։
Ֆերմեր, գյուղատնտես Վարդան Իկիլիկյանի գնահատմամբ` գյուղատնտեսությունը հայտնվել է աղետալի վիճակում և խնդիրը միայն Շիրակի մարզով չէ։
«Գյուղացու համար պարարտանյութից մինչև բերքի իրացում ամեն քայլը խնդիր է։ Գյուղացու գլխին կապել են էս աղետը, կարծես թե գյուղատնտեսության ճյուղը բեռ է պետության համար և ուզում են կոտրել այդ ճյուղը»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասում է գյուղատնտեսը։ Իկիլիկյանի խոսքով` այս իրավիճակը, եթե այսպես շարունակվի, ապա ունենալու ենք պարենային խնդիր։
Մանրամասները` տեսանյութում:
Անահիտ Չալիկյան