Արտաքին 3 ամիս առաջ - 19:47 01-07-2026

Աֆղանստանը ավիահարվածներ է հասցրել Պակիստանում ահաբեկիչների դիրքերին

Աֆղանստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է։ «Թալիբան» շարժման ղեկավարությունը հայտնել է չորեքշաբթի Պակիստանի Բելուջիստանի նահանգում մի շարք թիրախների հարվածելու մասին, հաղորդում է EFE գործակալությունը:

Իսլամաբադն էլ նշել է, որ խոցել են Աֆղանստանից արձակված չորս դրոն: Պակիստանցի զինվորականները զգուշացրել են, որ եթե սահմանային սադրանքները շարունակվեն, աֆղանցիները կարժանանան համարժեք պատասխանի:

Հունիսի 28-ին և 29-ի գիշերը Պակիստանն էր հարվածել Աֆղանստանին՝ հայտարարելով, որ ոչնչացրել է 29 զինյալի, ինչպես նաև զենքի և զինամթերքի պահեստներ: Աֆղանստանը հայտնել էր, որ հարվածների հետևանքով 38 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 160-ը՝ վիրավորվել:

Իսլամաբադը Քաբուլին մեղադրում է Պակիստանում հարձակումներ իրականացնող ահաբեկիչներին ապաստան տալու համար։ «Թալիբանը» հերքում է մեղադրանքները: Կողմերը 2025 թ. հոկտեմբերին համաձայնել էին հրադադարի, սակայն այն պարբերաբար խախտվում է։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց