Արտաքին 3 ամիս առաջ - 19:21 01-07-2026

ԵՄ անդամակցությունը Թուրքիայի համար ռազմավարական նպատակ է

Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրների համաձայն՝ գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Եվրամիության (ԵՄ) արտաքին հարաբերությունների և անվտանգային քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի, ԵՄ հանձնաժողովի ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսի և ԵՄ ներքին գործերի ու միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների հետ:

Ֆիդանը հանդիպումից հետո «X» միկրոբլոգում կատարած գրառմամբ գոհունակություն է հայտնել ԵՄ գործընկերներին Թուրքիայում հյուրընկալելու համար: Նա նշել է, որ հնարավորություն են ունեցել քննարկելու արտաքին քաղաքականության կապակցվածությանը, առևտրին, միգրացիային և վիզաներին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև Թուրքիա-ԵՄ հարաբերությունների և դրանց շուրջ տեղի ունեցող արդի զարգացումների մասին:

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ քննարկումներ են ունեցել նաև ռուս-ուկրաինական հակամարտության, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության խնդիրների վերաբերյալ:

Գրառման համաձայն՝ Ֆիդանը գործընկերներին տեղեկացրել է նաև, որ ԵՄ-ին անադամակցելու հարցը Թուրքիայի համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ և իրենք պատրաստ են կառույցի հետ ընդլայնել հարաբերություններն այդ ընկալմամբ: Արտաքին գերատեսչության ղեկավարը գրառման մեջ խոսել է նաև գործընթացից Թուրքիայի սպասելիքներին վերաբերյալ:
Նա նշել է, որ անհրաժեշտ է, որպեսզի ԵՄ-ն Թուրքիայի հետ ունեցած հարաբերությունները խորացնի առանց խտրականության՝ հիմնված օբյեկտիվ չափանիշների և արժանիքների վրա:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի Եվրախորհրդարանի 3 կարևոր անդամի մեր երկիր կատարած համատեղ այցը կարևոր քայլ լինի՝ Թուրքիա-ԵՄ հարաբերությունները մեզ համար ցանկալի մակարդակի հասցնելու տեսանկյունից»,- հավելել է Ֆիդանը:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց