Ներքին 3 ամիս առաջ - 11:52 30-06-2026

Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Օրերս տեղի է ունեցել երկար սպասված «Սիրախաղ» նախագծի հանդիսավոր, փակ դիտումը, որին ներկա էին բազմաթիվ ճանաչված դերասաններ, ստեղծագործական թիմի անդամներ և հայկական շոու-բիզնեսի հայտնի դեմքեր։ Սակայն, նույնիսկ ամենաշքեղ կարմիր գորգն ու աստղային ներկայությունը չկարողացան թաքցնել մի կարևոր ու բավականին խոսուն հանգամանք։ Նախագծի հեղինակ և պրոդյուսեր Արամ Մելիքյանի դուստրը՝ Էլիզ Մելիքյանը, այդպես էլ չի հայտնվել հոր համար այսքան կարևոր ու պատասխանատու միջոցառմանը։

Համացանցում հրապարակված պաշտոնական կադրերից և լուսանկարներից հստակ երևում է, որ կարմիր գորգին փայլում էին գրեթե բոլորը, բացի Էլիզից։

Ավելին՝ հենց այն ժամանակ, երբ ընթանում էր նախագծի փակ դիտումը, Էլիզ Մելիքյանը սոցիալական իր էջերի սթորի բաժնում ակտիվորեն հրապարակումներ էր անում՝ ցույց տալով, թե ինչպես է ժամանակն անցկացնում ընկերների հետ՝ հեռու այդ միջոցառումից։

Այս բացահայտ բացակայությունը սոցիալական ցանցերում կրկին մեծ քննարկումների տեղիք է տվել։ Հետևորդները վստահ են, որ սա ևս մեկ անգամ փաստում է հոր և դստեր միջև առկա լարված ու սառը հարաբերությունների մասին, ինչը նրանք այլևս չեն էլ փորձում թաքցնել հանրությունից։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան