Մամուլ 3 ամիս առաջ - 08:15 30-06-2026

2 հոգի ցուցադրաբար լքել են սրահը. նոր մանրամասներ՝ ՔՊ վարչության փակ նիստից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անցած հինգշաբթի կայացած արտահերթ վարչության նիստը, որտեղ փակ քվեարկությամբ, իսկ ըստ իշխանական շրջանակների՝ փաստացի Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշմամբ, քվեարկվեց իշխող ուժի՝ Ազգային ժողովի նախագահի թեկնածուն, անցել է լարված մթնոլորտում։

«Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ վարչության իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ նիստի ընթացքում, երբ ամփոփվել են քվեարկության արդյունքները, և պարզ է դարձել, որ Ալեն Սիմոնյանը ստացել է ընդամենը 5 ձայն, իսկ առավել մեծ աջակցություն է վայելել Ռուբեն Ռուբինյանը, սրահում իրավիճակը բավականին լարվել է։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ալեն Սիմոնյանի նախկին օգնականը, այժմ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, տեղեկանալով քվեարկության արդյունքների մասին, անմիջապես և ցուցադրաբար դուրս է եկել նիստերի դահլիճից՝ չթաքցնելով իր դժգոհությունը։ Դրանից անմիջապես հետո, ըստ մեր աղբյուրների, Ալեն Սիմոնյանն է դուրս եկել, դիմել իր թիկնազորի աշխատակիցներին՝ հարցնելով. «Նայեք՝ լրագրողներ չլինեն, դուրս գանք»։

Աղբյուրների փոխանցմամբ՝ այդ քայլը թիմում ընկալվել է որպես դժգոհության բացահայտ ցուցադրում Ռուբեն Ռուբինյանի օգտին կայացված որոշումից։ ՔՊ-ական մեր աղբյուրների խոսքով՝ այս պահվածքը կուսակցության ներսում միանշանակ չի ընդունվել։

Ավելին՝ վարչության մի շարք անդամներ քննադատել են հատկապես Հասմիկ Հակոբյանի վարքագիծը՝ նշելով, որ, անկախ անձնական համակրանքներից կամ քաղաքական նախընտրություններից, իշխող ուժի պատգամավորից սպասվում էր առավել զուսպ և հավասարակշռված կեցվածք, հատկապես այն պայմաններում, երբ որոշումն ընդունվել էր կուսակցության ներսում՝ վարչապետի ներկայությամբ, և նա եղել է նստած դահլիճում։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Հասմիկ Հակոբյանից մեկնաբանություններ ստանալ հարցի շուրջ, թե ինչու է դեմոնստրատիվ լքել դահլիճը։

«Մեկնաբանելու կարիք չկա, հիմարություն է։ Մեր բոլոր ընտրություններն էլ անակնկալ են լինում, որովհետև նախապես չենք գծում ընտրության արդյունքը»,- ասաց պատգամավորը։ Այս արձագանքից հետո «Ժողովուրդ» օրաթերթը ևս մեկ անգամ ՔՊ-ական իր աղբյուրներից փորձեց պարզել՝ իսկապես նման բան եղել է։ Վերստին հաստատվեցին «Ժողովուրդ»-ի տեղեկությունները, որ, այո, եղել է, ավելին՝ Հասմիկ Հակոբյանը Ալեն Սիմոնյանի հետ նույն մեքենայով է հեռացել գրասենյակից»։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց