Ներքին 3 ամիս առաջ - 16:15 29-06-2026

Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասան, մոդել Դավիթ Աղաջանյանի և երգչուհի, դիզայներ Աննա Դովլաթյանի դստեր՝ փոքրիկ Կարինայի կյանքում չափազանց կարևոր ու հիշարժան փուլ է ավարտվել։ Օրերս փոքրիկն ավարտել է մանկապարտեզը և շուտով իր առաջին քայլերն է անելու դեպի դպրոցական կյանք։

Չնայած այն հանգամանքին, որ սիրված զույգն այլևս միասին չէ և ապրում է առանձին, նրանք շարունակում են օրինակելի ծնողներ լինել և համատեղ ուժերով շրջապատել իրենց դստերը անսահման սիրով ու ուշադրությամբ։

Դավիթ Աղաջանյանն անձամբ ներկա է գտնվել դստեր մանկապարտեզի հրաժեշտի տոնական հանդեսին։ Նա սոցիալական իր էջում կիսվել է այդ օրվանից արված չափազանց ջերմ լուսանկարով, որտեղ ամուր գրկել է տոնական հագուստով իր փոքրիկ գեղեցկուհուն։

Հրապարակումը կարճ ժամանակում արժանացել է հետևորդների ջերմագին արձագանքներին, որոնք շտապել են շնորհավորել փոքրիկ Կարինային՝ մաղթելով նրան կանաչ ճանապարհ դպրոցական նոր կյանքում։ Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան