Արտաքին 3 ամիս առաջ - 09:42 29-06-2026

Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Մոսկվայում կայացած «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության նախընտրական համագումարի գլխավոր սենսացիոն արդյունքն այն է դարձել, որ կուսակցության նախագահ և ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, չնայած իր գործադրած ահռելի կուլիսային ջանքերին, կրկին ամբողջությամբ դուրս է մնացել թեկնածուների նախընտրական ցուցակից, որի վերջնական տարբերակը կազմել է անձամբ Վլադիմիր Պուտինը:

Այս մասին հաղորդում է Meduza-ն՝ հավելելով, որ կուսակցության առաջատար հնգյակը գլխավորել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որին հաջորդում են Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, պատերազմի վետերան Վլադիսլավ Գոլովինը, մանկական օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովան և ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնին:

Նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Մեդվեդևի հեռացման պատճառը նրա ցածր ժողովրդականությունն է: Այս որոշմանը կոշտ դեմ են արտահայտվել Նախագահականի քաղաքական բլոկի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն և Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը՝ տապալելով Մեդվեդևի պլանները՝ վերականգնել սեփական վարկանիշն ու հետագայում պայքարել Դումայի խոսնակի պաշտոնի համար։

Այս համագումարով «Եդինայա Ռոսիան» վերջին 19 տարվա մեջ առաջին անգամ պաշտոնապես հանդես է գալիս որպես բացարձակ Պուտինի կուսակցություն՝ նախընտրական պաստառների վրա կրելով Պուտինի կողմը լինելը նվազագույնն է նոր լոզունգը, ինչը, ըստ վերլուծաբանների, հեշտացնում է քարոզարշավը, քանի որ ցուցակը գլխավորող Լավրովն ու Սոբյանինը ընկալվում են որպես Պուտինի ուղիղ ներկայացուցիչներ: Այնուամենայնիվ, կուսակցության ներսում լուրջ դժգոհություններ կան. Սերգեյ Սոբյանինը, ով ի սկզբանե պետք է գլխավորեր ցուցակը, խիստ դժգոհ է վերջնական կազմից, քանի որ հնգյակի մյուս անդամները համարվում են կուսակցության հետ կապ չունեցողներ, որոնց ներքաղաքական նվաճումներն ակնհայտ չեն անգամ ղեկավարության համար, ինչը կարող է նվազեցնել քաղաքապետի հեղինակությունը:

Չնայած ուժայինների կողմից ընտրությունները հետաձգելու ճնշումներին՝ համագումարում ելույթ ունեցած Վլադիմիր Պուտինը հստակեցրել է, որ քվեարկությունը կայանալու է օրենքով սահմանված ժամկետում, միաժամանակ կոշտ նկատողություն անելով այն քաղաքական բլոգերներին», որոնք հրաժարվում են լքել իրենց գրասենյակներն ու տելեգրամյան հավելվածները։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան