ԵՄ-ն նախատեսում է խստացնել ժամանակավոր պաշտպանության տրամադրման կանոնները Ուկրաինայից ժամանող զորակոչային տարիքի անձանց համար։
Նոր առաջարկի համաձայն՝ Եվրամիություն ժամանողներից կարող են պահանջել փաստաթուղթ, որը կհաստատի, որ նրանք օրինական կերպով ազատված են զինվորական ծառայությունից կամ ունեն Ուկրաինայից դուրս գալու թույլտվություն՝ իրենց զինվորական պարտավորություններին համապատասխան։
Եթե զորակոչային պարտավորություն ունեցող անձը չկարողանա ներկայացնել նման փաստաթուղթ, նրան կարող են մերժել ժամանակավոր պաշտպանության տրամադրումը։
Առաջարկը վերաբերում է ոչ միայն 23-60 տարեկան տղամարդկանց, այլև որոշ ավելի երիտասարդ անձանց և զինվորական հաշվառման ենթակա կանանց։ Առաջարկը չի տարածվում այն ուկրաինացիների վրա, որոնք արդեն օգտվում են ԵՄ-ի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակից։