Այսօր Տավուշի մարզպետարանում կայացել է մարզային զորակոչային հաձնաժողովի հերթական նիստը, որը վարել է մարզպետ, զորակոչային հաձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյանը։
Օրակարգի առաջին հարցով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի տարածքային N1 և N2 ստորաբաժանումների ղեկավարները հաշվետվություն են ներկայացրել 2022 թվականի ամառային զորակոչի վերաբերյալ։ Այնուհետև քննարկվել են զորակոչից տարկետման տրամադրման անձնական գործերը։
Նիստում անդրադարձ է եղել նաև այլ ընթացիկ հարցերի։