Ներքին 3 ամիս առաջ - 16:08 27-06-2026

Ցանկացած պահի կիմանան՝ ով, որտեղ և ինչով է զբաղված. Լիանա Վանոյանը կոշտ է արձագանքել հեռախոսների վերահսկողության նախագծին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի, հումորիստ ու բլոգեր Լիանա Վանոյանը սոցիալական իր էջերում անդրադարձ է կատարել Կառավարության կողմից քննարկվող նոր նախագծին, որը վերաբերում է քաղաքացիների բջջային հեռախոսների համատարած վերահսկողությանը։

Դերասանուհին դժգոհություն է արտահայտել այս նախաձեռնության վերաբերյալ՝ կոչ անելով հանրությանը լուռ չմնալ. «Հանրային բողոք պետք է լինի, խայտառակություն է սա»,- հայտարարել է Լիանա Վանոյանը։

Հիշեցնենք, որ Կառավարությունը նախատեսում է ներդնել IMEI միասնական համակարգ, որի պաշտոնական նպատակը ներմուծված բջջային հեռախոսների վերահսկողությունն ու հարկային դաշտ բերելն է։ Սակայն ծրագրի բովանդակությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել փորձագետների ու քաղաքացիների շրջանում։

Ըստ նախագծի՝ ստեղծվելու է կենտրոնացված հսկայական տվյալների բազա, որտեղ միմյանց են կապակցվելու քաղաքացու անձնագրային տվյալները, հեռախոսի անհատական ծածկագիրը (IMEI), տվյալ անձի բոլոր ակտիվ հեռախոսահամարները։ Սա գործնականում նշանակում է, որ իրավապահ մարմինները հնարավորություն կստանան ցանկացած պահի ճշգրիտ հետևել, թե կոնկրետ ով, ինչ սարքով և երկրագնդի որ վայրում է միացել բջջային ցանցին։

Շատերի պնդմամբ՝ այս ամենը բացահայտ դուրս է գալիս զուտ հարկային վարչարարության շրջանակներից և ուղղակիորեն սպառնում է քաղաքացիների անձնական կյանքի անձեռնմխելիությանն ու իրավունքներին:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան