Արտաքին 3 ամիս առաջ - 13:16 27-06-2026

Արտակարգ պատահար Չինաստանում. ինքնաթիռը բախվել է Պեկինի ամենաբարձր երկնաքերին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի է ունեցել ցնցող արտակարգ պատահար. չինական արտադրության Sunward SA60L Aurora երկտեղանի ինքնաթիռը հունիսի 26-ի երեկոյան բախվել է քաղաքի ամենաբարձր երկնաքերին՝ 528 մետր բարձրություն ունեցող 108-հարկանի CITIC Tower-ին:

Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հավելելով, որ հարվածի հետևանքով շենքի վերին հարկերի ապակե ճակատային մասում հսկայական անցք է առաջացել, իսկ ինքնաթիռի բեկորները, այդ թվում՝ պոչային հատվածը, մեծ բարձրությունից ընկել են երկնաքերի մուտքի մոտ և հարակից փողոցի վրա: Դեպքի վայրից տարածված կադրերում երևում է, թե ինչպես են հրշեջ ծառայությունները ջրի հարվածներով մարում շենքի ստորին հարթակներում բռնկված փոքր հրդեհները, իսկ Flightradar24 թռիչքների հետևման համակարգը հաստատել է, որ ինքնաթիռը մինչև բախումը շեղվել է իր սովորական թռիչքուղուց։

Միջադեպից անմիջապես հետո երկնաքերում գտնվող հարյուրավոր մարդիկ տագնապի ազդանշանով տարհանվել են աստիճաններով, իսկ շենքի հարակից բիզնես թաղամասը շրջափակվել է ոստիկանության, հրշեջ մեքենաների և շտապօգնության հսկայական ուժերով: Ականատեսները պատմում են, որ հարվածի ձայնը բավականինուժեղ էր, սակայն չինական իրավապահ մարմինները, դեպքի վայրում արգելելով քաղաքացիներին լուսանկարել կամ տեսանկարահանել կատարվածը, առայժմ պաշտոնական որևէ տեղեկություն չեն հայտնել վթարի հստակ պատճառների, օդաչուի ինքնության կամ զոհերի ու վիրավորների ստույգ թվի մասին։

Փորձագետները նկատում են, որ սա ծայրահեղ անսպասելի և զարմանալի պատահար է Պեկինի համար, որտեղ գործում է օդային տարածքի խստագույն վերահսկողություն, և նույնիսկ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառումն ամբողջությամբ արգելված է քաղաքի տարածքում:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան