Ավելին 3 ամիս առաջ - 10:37 27-06-2026

Փարիզում ավտոբուսի վարորդը շոգից կորցրել է գիտակցությունը և վթարի ենթարկվել. տարածաշրջանում ռեկորդներ են սահմանվում

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում և Շվեյցարիայում, տարածվել է աննախադեպ ու ռեկորդային շոգի ալիք, որը պաշտոնապես գերազանցել է պատմական բոլոր հունիսյան ջերմաստիճանային ցուցանիշները՝ հանգեցնելով հարյուրավոր մարդկային կորուստների և արտակարգ դրության հայտարարման:

Այս մասին հաղորդում է Daily Mail-ը՝ հավելելով, որ իրավիճակն ամենաօրհասականն է Ֆրանսիայում, որտեղ ջերմաստիճանը բարձրացել է մինչև անհավանական 44°C՝ ստիպելով իշխանություններին փակել դպրոցներն ու կոշտ սահմանափակումներ մտցնել, ընդ որում՝ ավելի քան 40 մարդ խեղդվել է ջրամբարներում՝ փորձելով փախչել կիզիչ տապից, մինչդեռ հարևան Իսպանիայում անոմալ շոգն ընդամենը չորս օրվա ընթացքում խլել է 212 մարդու կյանք։

Այս աղետալի պայմանները հանգեցրել են նաև կենցաղային և տրանսպորտային լուրջ պատահարների ու խուճապային գնումների, քանի որ բնակչությունը մասսայաբար փորձում է հովացման միջոցներ գտնել. մասնավորապես, Քարֆուր խոշորագույն առևտրային ցանցը միայն մեկ օրվա ընթացքում ռեկորդային՝ ավելի քան 30.000 օդափոխիչ և օդորակիչ է վաճառել:

Ծայրահեղ բարձր ջերմաստիճանն արդեն ուղղակի սպառնալիք է դարձել հանրային անվտանգության համար, ինչի վառ ապացույցն է Փարիզում տեղի ունեցած արտակարգ դեպքը, երբ քաղաքային ավտոբուսի վարորդը հենց ղեկին շոգից կորցրել է գիտակցությունը, ինչի հետևանքով անկառավարելի դարձած տրանսպորտային միջոցը մեծ արագությամբ բախվել է ծառին։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան