Մամուլ 3 ամիս առաջ - 08:42 26-06-2026

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում մեր ՀՕՊ համակարգի կողմից խոցված Bayraktar TB2 անօդաչուների բեկորների մեջ հայտնաբերվել էին ամերիկյան «Advent International» ընկերությունների արտադրած բաղադրիչներ։ Այս փաստը ժամանակին մեծ աղմուկ էր բարձրացրել, և Հայ դատի ամերիկյան հանձնախումբը (ANCA) ու Հայկական համագումարը պաշտոնապես պահանջել էին, որ «Advent International»-ը դադարեցնի սարքավորումների վաճառքը թուրքական ընկերությանը։

Պարզվում է՝ ՀՀ քաղաքացիներին նոր ձևաչափի ID քարտեր և կենսաչափական անձնագրեր տրամադրելու համար ՀՀ կառավարության հայտարարած մրցույթում հաղթող ճանաչված կոնսորցիումի կազմում ընդգրկված ֆրանսիական IDEMIA ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը պատկանում է հենց «Advent International»-ին։ Պատկերացնո՞ւմ եք։ Այսինքն՝ մի կողմից «Advent International»-ին պատկանող IDEMIA-ն ներդնում է Հայաստանի քաղաքացիների կենսաչափական տվյալների համակարգը, իսկ մյուս կողմից նույն «Advent International»-ին պատկանող ընկերությունները տեխնոլոգիապես ապահովում են թուրքական Bayraktar-ը։

Օրվա իշխանությունների` անարժանապատվության բոլոր ռեկորդները հատած այս հերթական խայտառակ որոշման հետևում, իրականում, շատ ավելի մեծ սպառնալիք է թաքնված՝ ՀՀ քաղաքացիների անձնական կենսաչափական տվյալների՝ Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամական, կամ ավելի ճիշտ, թշնամական տրամադրվածություն ունեցող պետություններին հասանելի դառնալու վտանգը։ Իսկ ընդամենը մի քանի ամիս անց՝ արդեն այս տարվա աշնանը, վերոնշյալ կոնսորցիումը կսկսի դրանց տրամադրման գործընթացը...

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան