Արտաքին 2 տարի առաջ - 00:20 19-02-2024

Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսը արգելափակել են թուրքական «Բայրաքթարի» գնումն Ուկրաինայի համար

Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսը արգելափակել են Ուկրաինայի համար Եվրամիության միջոցներով թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի և հրետանային արկերի մատակարարման ֆինանսավորումը։ Այս մասին հայտնում է հունական Ekathimerini պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Կայքի փոխանցմամբ՝ ԵՄ-ում Հունաստանի և Կիպրոսի մշտական պատվիրակությունները որոշ ժամանակ ակնարկներ ունեին, որ Թուրքիայից մեծ պատվեր է կազմակերպվում նախատեսված են Ուկրաինայի համար և կֆինանսավորվի ԵՄ-ի կողմից։ Երբ դա հաստատվել է, Հունաստանի, Կիպրոսի և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչները արագ արձագանքել են՝ արգելափակելով գործարքի ընթացքը։