Ներքին 3 ամիս առաջ - 18:42 25-06-2026

Գևորգ Պապոյանը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 25-ին հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ։

Մասնակցել է նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

Հանդիպման նպատակն էր քննարկել պետական աջակցության գործող ծրագրերը և լսել գործարարների առաջարկները՝ դրանք առավել արդյունավետ ու հասցեական դարձնելու համար։

Քննարկվել են նաև հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, արտահանման նոր ուղղությունների զարգացմանը, արտահանման ծավալների ավելացմանը և միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Նախարարն ընդգծել է, որ արտահանման խթանումն ու շուկաների դիվերսիֆիկացումը Կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից են։ Նա ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք միտված են արտահանողների առջև ծառացած խնդիրների լուծմանն ու նոր հնարավորությունների ստեղծմանը։

Գործարարները ներկայացրել են իրենց մտահոգությունները, արտաքին շուկաներում առկա ռիսկերը, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված առաջարկներն ու տեսլականը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ