Ավելին 3 ամիս առաջ - 15:58 25-06-2026

Իսպանիայի լողափերը փակվում են մսակեր մանրէների պատճառով

Իսպանիայի մի քանի լողափեր պաշտոնապես փակվել են Միջերկրական ծովում վտանգավոր մանրէների, այդ թվում՝ մսակեր վիբրիոյի կտրուկ տարածման պատճառով, որի ակտիվացումը գիտնականները կապում են կլիմայական գլոբալ փոփոխությունների հետ:

Ինչպես հաղորդում է Euronews լրատվամիջոցը, այս մսակեր բակտերիան բնակվում է ծովային ու աղի ջրերում (հատկապես այնտեղ, որտեղ գետերը թափվում են ծով), և դրա որոշ շտամներ կարող են մարդու մոտ առաջացնել սուր գաստրոէնտերիտ, ինչպես նաև ծանր, նույնիսկ մահացու վարակներ: Թեև թագավորության առողջապահական մարմիններն անվտանգության նկատառումներից ելնելով դեռևս հանրությանը չեն բացահայտել կոնկրետ տուժած լողափերի անունները, իրավիճակն արդեն լուրջ մտահոգություններ է առաջացրել զբոսաշրջային սեզոնի թեժ փուլում:

Փորձագետ Հաթիմ Ազնագի շեշտել է, որ մանրէներն ընդամենը սուրհանդակներն են, իսկ բուն խնդիրը ջերմության ու աղտոտվածության պատճառով հավասարակշռությունից դուրս եկած ծովն է: Փորձագետները մանրամասնում են, որ ջրի ջերմաստիճանի բարձրացումը, ափամերձ տարածքներում աղիության նվազումն ու աղտոտվածությունը կատարյալ միջավայր են ստեղծում պաթոգենների բազմացման համար:

Բժիշկները հավելում են, որ թեև վիբրիոզը չի տարածվում մարդուց մարդ, մարդիկ կարող են վարակվել հում խեցգետիններ, միդիաներ կամ այլ ծովամթերք ուտելու միջոցով, ինչպես նաև լողալիս պատահական աղտոտված ջուր կուլ տալու կամ մաշկի բաց վերքերի ու վնասվածքների միջոցով, ինչն էլ ստիպել է իշխանություններին դիմել ծայրահեղ քայլերի և փակել լողափերը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան