Արտաքին 3 ամիս առաջ - 10:38 25-06-2026

Ռուսաստանի 20 շրջաններում բենզինի վաճառքի պաշտոնական սահմանափակումներ են մտցվել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսաստանում վառելիքային ճգնաժամն օրեցօր ավելի է խորանում, ինչի հետևանքով երկրի 20 տարբեր շրջաններում և բենզալցակայանների խոշոր ցանցերում արդեն իսկ պաշտոնական սահմանափակումներ են մտցվել բենզինի վաճառքի նկատմամբ:

Այս մասին հաղորդում է Meduza-ն՝ հավելելով, որ այս իրավիճակի հիմնական պատճառն ուկրաինական անօդաչու սարքերի շարունակական ու դիպուկ հարվածներն են ռուսական նավթավերամշակման գործարաններին, ինչը ստիպել է ձեռնարկություններին կտրուկ կրճատել կամ ամբողջությամբ դադարեցնել արտադրությունը. և թեև փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը նախագահին զեկուցել է, որ շուկան վերահսկվում է, իսկ խնդիրները լոգիստիկ են, Ռոսնեֆտ-ի գլխավոր տնօրեն Իգոր Սեչինը Վլադիմիր Պուտինին ուղղված իր նամակում բացահայտ խոստովանել է, որ ռուսական նավթավերամշակման ոլորտը աննախադեպ վնաս է կրել։

Հունիսի 24-ի դրությամբ բենզինի կտրոններով վաճառք, մեկ մեքենայի համար լիտրերի սահմանափակում և տարաներով (բալոններով) բենզին բաց թողնելու արգելք է սահմանվել հետևյալ 21 տարածքներում՝ Ադիգեայում, Բելգորոդի, Բրյանսկի, Վլադիմիրի, Վոլոգդայի, Իրկուտսկի, Կուրսկի, Կուրգանի, Օմսկի, Պենզայի, Սամարայի, Սարատովի, Լիպեցկի, Նովոսիբիրսկի, Տամբովի և Ուլյանովսկի մարզերում, Ստավրոպոլի երկրամասում, ինչպես նաև Մորդովիայում, Թաթարստանում, Չուվաշիայում և Խանտի-Մանսի ինքնավար օկրուգում: Այս ցանկում ներառված չեն այն բազմաթիվ շրջանները, որտեղ բնակիչները զանգվածային բողոքում են հսկայական հերթերից ու դեֆիցիտից, բայց տեղական իշխանությունները դեռ խուսափում են պաշտոնական արգելքներ հայտարարելուց, մինչդեռ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում սահմանափակումներն արդեն կիրառվում են հենց բենզալցակայանների խոշոր ցանցերի նախաձեռնությամբ։



Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան