Ուղիղ եթեր
Ներքին 3 շաբաթ առաջ - 15:24 24-06-2026

Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն միջնորդություն ներկայացրել է ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Ֆարխոյանին։

Միջնորդությունը կքննվի հունիսի 25-ին՝ ժամը 15։15-ին։ Թե ինչ հիմքով է հարուցվել վարույթը՝ կներկայացնենք առաջիկայում։

Այս մասին փոխանցում է Փաստինֆոն:

Նշենք, որ Ֆարխոյանի վարույթում են եղել մի շարք աղմկահարույց գործեր՝ Լևոն Քոչարյանի, Բագրատ Սրբազանի և մյուսների և այլն։