Արտաքին 3 ամիս առաջ - 10:16 24-06-2026

Պուտինն առանց ճնշման ոչինչ չի անի. Թրամփը Զելենսկուն կոչ է արել ավելի համարձակ գործել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնավոր կերպով կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Ռուսաստանի նկատմամբ գործել ավելի համարձակ՝ շեշտելով, որ ինքն իրականում չի հավատում, թե Վլադիմիր Պուտինն առանց լուրջ ճնշման որևէ քայլ կամ զիջում կանի:

Այս մասին հայտնում է Meduza-ն՝ հավելելով, որ Սպիտակ տան ղեկավարը վստահ է, որ հենց Ուկրաինայի կողմից գործադրվող ռազմական կոշտ ճնշումն է Ռուսաստանին մղում այն կետին, որտեղ հնարավոր է դառնում իրական դիվանագիտությունը։

Թեև ԱՄՆ պաշտոնյաներն ուղղակիորեն չեն հաստատել, որ Թրամփն աջակցում է Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հեռահար հարվածներ հասցնելուն, նրանք հստակ նշել են, որ ԱՄՆ նախագահը հավատում է ուժի միջոցով խաղաղությանը հասնելուն։Բացի այդ հունիսի կեսերին կայացած G7 գագաթնաժողովի շրջանակներում Թրամփն անձամբ չափազանց տպավորված և խրախուսված է եղել ՌԴ տարածքի խորքում ուկրաինական հեռահար հարվածների արշավով ու Զելենսկուն հայտնել է իր հիացմունքը Ուկրաինայի զինված ուժերի վերջին հաջողությունների վերաբերյալ: Նույն գագաթնաժողովի ընթացքում Դոնալդ Թրամփը նաև իր պաշտոնական համաձայնությունն է տվել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ սահմանված պատժամիջոցների հետագա խստացմանը։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան