Ուղիղ եթեր
Ներքին 2 ժամ առաջ - 15:51 23-06-2026

Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ և դասական իմաստով․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ եւ դասական իմաստով։

2018-ի մայիսից ՀՀԿ դիրքավորվել է որպես ընդդիմադիր ուժ։

Այս տարիների ընթացքում Հանրապետական կուսակցությունը սկզբում միայնակ, իսկ հետագայում ընդդիմադիր գործընկըրների հետ վեր է հանել նիկոլական ռեժիմի հակապետական քաղաքականության բնույթը։

Չնայած անհավանական ճնշումներին,ՀՀԿ-ն միշտ եղել է ապյքարի առաջնագծում՝ հավատարիմ մնալով ՀՀ Անկախության հռչակագրի իդեալներին։

Դրան ի պատասխան ՀՀԿ գործիչները ենթարկվել ու ենթարկվում են քաղաքական բռնաճնշումների։

Այսօր էլ այդ բռնաճնշումները ՀՀԿ-ի նկատմամբ շարունակվում են ու դրա վառ վկայությունը Արմեն Աշոտյանի դեմ հարուցված հերթական «գործն»է,որի հետեւանքով ՀՀԿ փոխնախագահը կալանքի տակ է։

Բայց Արմենն ամուր է ու անսասան ,նա նույնիսկ կալանխվայրից ՀՀ անկախության իդեալներին հավատարիմ է ու պայքարում է այդ իդեալների համար։

Արմենը ոչ թե ժամի ,այլ ժամանակի հրամայականով է առաջնորդվում։

Ինչպես կասեր Նժդեհը՝ երբեմն ժամն աշխատում է եւ վատերի համար, իսկ ժամանակը՝բացառաբար արժանավորի։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է նա։