Ներքին 4 տարի առաջ - 21:02 07-02-2022

Դատական իշխանությունն արդեն բառացիորեն դարձել է քաղաքական բանտարկյալ․ «Ժառանգություն» կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Հանրապետության բոլոր իշխանությունների օրոք անիրավաբար պահվել են քաղաքական բանտարկյալներ՝ անկախ եզրույթի համար ստեղծված եվրոպական կամ այլ տեխնիկական սահմանումներից:

Սկզբունքային մեր շատ հայրենակիցներ, մեզ հետ մեկտեղ, բոլոր ժամանակներում պայքարել են նրանց ազատ արձակման համար. Հայաստանի ներսում հանուն իրավունքի իշխանության, իսկ դրսում հանուն պետության միջազգային բարձր հեղինակության:

Այսօր հերթը հասել է դատական իշխանությանը՝ ի դեմս Սյունիքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի, ով կալանավորվեց ոչ թե արդարադատ վճռի արդյունքում, այլ անմեղության տիրույթում՝ խափանման համարժեք միջոց փոխելու և, ըստ էության, այն դատական եզրակացության համար, որ մեր երկրին պետք չեն քաղաքական բանտարկյալներ:

Պարոն Փաշինյանին թվում է, որ միայն ինքն է եղել: Այդպես չէ: Իրենից շատ առաջ նույնպես եղել են քաղկալանավորներ ու շատ ավելի դաժան, հիմա էլ նրան է փոխանցվել արատավոր «էստաֆետը»:

Եթե որևէ մեկը թեկուզ մի հատիկ կասկած ուներ նախկին ու ընտրված քաղաքապետերի, պատգամավորների, ազատամարտիկների և այլոց կարգավիճակի առումով, հիմա արդեն ահազանգը հնչեցված է, եզրահանգումն՝ ամբողջացված: Մինչ թշնամին բռնազավթել է մեր Հայրենիքի զգալի հատվածներ և սպառնում է ավելիին, շարունակում է նոր զոհեր խլել, պահել մեր խոշտանգված ռազմագերիներին և պղծել մեր քաղաքակրթական ժառանգությունը, գործող վարչապետն ու իր վարչակարգը մեր տան ներսում քաղաքական բանտարկյալի հանրակարգը հասցրել են աննախադեպ հարթության:

Դատական իշխանությունն արդեն բառացիորեն դարձել է քաղաքական բանտարկյալ:

Դատապարտում և պահանջում ենք՝ ինչպես նախորդ իշխանությունների օրոք, այնպես էլ այժմ, բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում:

Ամո՛թ ձեզ: Ամո՛թ մեզ»:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան