Մամուլ 3 ամիս առաջ - 08:40 23-06-2026

Ավինյանի բախտը բերեց. ՔՊ–ում վստահ էին, որ ընտրություններից հետո նրան փոխելու են. ինչու է փոշմանել Փաշինյանը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ներիշխանական քննարկումների մասնակիցները մեզ պատմել էին, որ հունիսի 7-ի ընտրություններին ՔՊ-ի` սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստից ուրախացողներ եղել են նաեւ իշխանական թեւում:

Ոմանք ուրախացել են, որ այս արդյունքները հնարավորություն չեն տա Փաշինյանին՝ Ռուսաստանի դեմ կտրուկ քայլերի գնալ, ոմանք՝ զուտ անձնական նկատառումներով, օրինակ, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Բանն այն է, որ ՔՊ-ում վստահ են եղել, որ ընտրություններից հետո Ավինյանը փոխվելու է:

Սահմանադրական մեծամասնություն ունենալու դեպքում մի շարք համայնքներում, այդ թվում` Երեւանում, նոր ընտրություններ կկազմակերպեին, քանի որ «թուրներն աջուձախ կտրելու էր»։ Սակայն այս արդյունքներից շոկի մեջ են հայտնվել, եւ ակնհայտ է, որ պլանները փոխվելու են, որովհետեւ նվազած լեգիտիմությամբ երերուն իշխանությունը հնարավորություն չի ընձեռում նման ռիսկային քայլերի գնալ: Դա կարող է իշխանությունը քանդել ներսից։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում