Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:51 08-06-2023

Արագածավանում փոշմանել են, որ Նիկոլ են ընտրել, շատ նիկոլականներ այսօր հայհոյում են նրան

«Ինչքանո՞վ է ճիշտ, որ գազը փչել է երեխու աչքերին ու մահակավ խփել է, դրա համար ինքն իր պատիժը պետք է կրի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արագածավանի բնակիչ Վարդգես Ասոյանը՝ անդրադառնալով երեկ իրենց գյուղում տեղի ունեցած միջադեպին, երբ ՔՊ-ական պաշտոնյան ծեծի էր ենթարկել 24-ամյա հիվանդ տղային։

«Այդ ժեխերը պետք է մաքրվեն այս գյուղից, նման իշխանական ժեխերը»,- ասաց մեր զրուցակիցը։

Դիտարկմանը, որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ շարքային քաղաքացին որևէ արտահայտություն է արել այս կամ այն պաշտոնյայի հասցեին, նրան միանգամից ձերբակալել են, ասֆալտին են պառկեցրել, սակայն մյուս կողմից տեսնում ենք, երբ իշխանության ներկայացուցիչներն են որևէ գործողություն իրականացնում, անգամ թքում քաղաքացու երեսին, անպատիժ են մնում, Արագածավանի բնակիչն ասաց․

«Իրենք արդեն այնքան են հաբրգել․․․ Անգրագետների հավաքածու է, ի՞նչ ասեմ։ Խորհրդարանաի առաջին դեմքը մարդու երեսին կարո՞ղ է թքել, ուրեմն ամբողջ ժողովուրդը պետք է թքի իրենց երեսին, որ ինքնասիրություն ունենան, պետք է ռադները քաշեն իրենց պետություն՝ Թուրքիա, կեսն էլ՝ Ադրբեջան»։

Արագածավանի բնակչիները 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Արագածավանում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին վարդի թերթերով և ոտքի տակ գոռ մորթելով էին դիմավորում, ի՞նչ է փոխվել, արդյոք Փաշինյանին ընտրածները փոշմանե՞լ են․ հարցրինք Արագածավանի բնակչին․

«100 տոկոս փոշմանել են, որովհետև այսօր շատ նիկոլականներ հայհոյում են նրան»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում