Ներքին Միտք 3 ամիս առաջ - 19:41 22-06-2026

Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան, ինչը տեղավորվում է «միջանցքային տրամաբանության» մեջ

Փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Որքանով հասկանում եմ «Տելեկոմ Արմենիայի» ու «Ազերտելեկոմի» միջև կնքված համաձայնագրի նպատակն է ինտերնետի մատակարարում ապահովել դեպի Նախիջևան:
Մասնագետներն ասում են՝ մեր համար էլ ձևավորվում է ռեզերվային գիծ: Օրինակ, եթե Վրաստանից եկող մալուխը հերթական անգամ վնասվի, ապա մենք կունենանք ինտերնետի այլընտրանքային աղբյուր:

Հարց է առաջանում. ինչու՞ ենք մենք մեր թվային-տեղեկատվական անվտանգության ապահովումը տակավին կապում ցամաքային մալուխի հետ, եթե 2025 թ.-ին միացել ենք Starlink արբանյակային համակարգին: Վերջինս, ինչպես գիտենք, ունի մի շարք ռազմավարական առավելություններ ցամաքային կաբելային ինտերնետի համեմատ:
Հարցն ունի նաև գեոքաղաքական բաղադիչ, որն այս պատմության մեջ, ըստ իս, առանցքային է:

Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան, ինչն առավել քան տեղավորվում է այսպես կոչված «միջանցքային տրամաբանության» մեջ: Վերջինս, ինչպես գիտենք, չի սահմանափակվում միայն ցամաքային տրանսպորտային հաղորդակցություններով, այլ ենթադրում է նաև էներգետիկ, թվային և այլ տեսակի հաղորդակցային երթուղիներ:

Ուստի, առանց երկկողմ հարաբերությունների ու սահմանային հարցերի կարգավորման նման ենթակառուցվածքային նախագծերն ավելի շուտ ռիսկեր ու սպառնալիքներ են պարունակում Հայաստան համար, քան այլընտրաքային հնարավորություններ:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան