2026 թվականի հունիսի 19-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան քրեական գործ է մուտքագրվել ՀՀ ՊՆ Ն զորամասի կադրերի բաժանմունքի պետ, մայոր Թ․Ե․-ի նկատմամբ՝ պաշտոնեական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ։ Ըստ մեղադրանքի՝ նա 2025 թվականի հունիսի 2-ին չի կատարել պաշտպանության նախարարի համապատասխան հրամաններով սահմանված պահանջները՝ կապված զինվորական ծառայությունից արձակման փաստաթղթերի նախապատրաստման և ընթացակարգերի ապահովման հետ։ Գործը նույն օրը մակագրվել է դատավոր Սասուն Մխիթարյանին։
Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Թ․Ե-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 1-ին մասով։
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում։