Արտաքին 3 ամիս առաջ - 16:26 21-06-2026

ՑԱՀԱԼ-ի զինվորների համար Լիբանանում որևէ սահմանափակում չի եղել և չկա․ Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ հարավային Լիբանանում գործող զինվորների համար զինված ուժերին սպառնացող վտանգների վերացման հարցում «սահմանափակումներ չկան», հայտնում է The Times of Israel-ը։

«ՑԱՀԱԼ-ի զինվորների համար Լիբանանում սպառնալիքների վերացման գործողություններ իրականացնելու հարցում որևէ սահմանափակում չի եղել և չկա», - ասվում է նրա հայտարարության մեջ։

Ըստ Կացի, «Լիբանանում արշավի ընթացքում ՑԱՀԱԼ-ի բոլոր ձեռքբերումները պահպանվում են», իսկ զորքերը շարունակում են տեղակայված մնալ անվտանգության գոտում և այնտեղ գործել «Հեզբոլլահ» շարժման դեմ։

«Երեկ հայտարարված հրադադարը ՑԱՀԱԼ-ին թողնում է անվտանգության գոտու բոլոր դիրքերում, որը պաշտպանում է հյուսիսային համայնքները», - նշել է նա՝ հավելելով, որ ՑԱՀԱԼ-ը «չի հեռանա Լիբանանի անվտանգության գոտուց»։

Նշենք, որ Շվեյցարիայում արդեն սկսվել են ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների բանակցությունները, որտեղ կենտրոնական թեմաներից մեկը լինելու են Լիբանանի տարածքում իսրայելական ուժերի մարտական գործողությունները։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում