Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:32 06-12-2023

Օրենքով սահմանափակում չկա՞ բուջեի դեֆիցիտի համար․ Աղազարյանը՝ ֆինանսների նախարարին

«Ասացիք, որ դեֆիցիտը 4 տոկոսից ավել է լինելու, օրենքով սահմանափակում չկա՞ դրա համար, ինչքան ուզենք կարող ենք դեֆիցի՞տ անել»,-դիմելով ֆինանսների նախրար Վահե Հովհաննսիյանի՝ հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նախարարը նշեց, որ դեֆիցիտի հետ կապված սահմանափակումներ կան․ «Ըստ բյուջետային կանոնների 3 շեմ դնենք՝ 40,50,60 տոկոսի շեմ։ Հիմա մենք գտնվում ենք 40-50 տոկոսի միջակայքում և այս միջակայքում գտնվելու սահմանահատումն այն է, որ մեր բյուջեի դեֆիցիտը չի կարող ավելին լինել, քան մեր կապիտալ ծախսերը։ Մեր կապիտալ ծախսերը 6.6 տոկոս են և մենք հնարավորություն ունենք բյուջեի դեֆիցիտը 4.6 տոկոս սահմանելու»

Աղազարյանը նշեց, որ լսել էր թե բյուջեի դեֆիցիտը չի կարող ավել լինել, քան ՀՆԱ-ի 3 տոկոսը, ինչին ի պատասխան նախարարը նշեց, որ նման կանոն չկա, բայց համարվում է, որ 3 տոկոսին մոտ թիվն օպտիմալ է և իրենք հենց այդպես էլ արել են նախորդ տարիներին։

Աղազարյանը նաև կանխատեսվող տնտեսական աճի մասին հարց ուղղեց․ «Հաջորդ տարվա համար կանխատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ, եթե չապահովվենք, ո՞ր տոկոսն է լինելու վատ արդյունք»։

Ֆինանսների նախարարը նշեց, որ ունեն տարբեր սցենարներ, թե 7 տոկոս տնտեսական աճ չապահովվելու դեպքում ինչպիսի հետևանքներ կարող են լինել․ «Դրա համար համապատասխան միջոցները նախատեսված են մեր պահուստային ֆոնդում, հաշվարկված և գնահատված են»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ չի կարող հիմա ասել, թե որը կլինի լավ կամ վատ արդյունք։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում