Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 19։00-ի սահմաններում Վանաձոր–Սպիտակ ավտոճանապարհի Արջուտ բնակավայրի սկզբնամասում բախվել են «Opel» և «GAZ-53» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի վիրավորվել են, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները պատմում էին, որ պարեկները վիրավորներին իրենց ավտոմեքենայում առկա դեղատուփի պարագաներով առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել Սպիտակի բժշկական կենտրոն։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: