Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 10:41 18-07-2025

Դրախտիկ գյուղի սկզբնամասում «Լադա»-ն բախվել է արգելապատնեշներին և հայտնվել թփերի մեջ․ կա վիրավոր․ shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս Մ14 ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ Դրախտիկ գյուղի սկզբնամասում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 60-ամյա Սաշիկ Մ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել թփերի մեջ։

Վթարի հետևանքով ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Նարինե Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

09:23 Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով
13:12 Չեմ կարողանում հավատալ. Էլիզ Մելիքյանի հրաժեշտը՝ Արտաշես Ալեքսանյանին
09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
19:14 Ոչնչացնելու ենք քաղաքականապես, մինչև վերջին մարդը. Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին
09:00 Փաշինյանի աշխատավարձի աճը․ 10 հազար թոշակառուին, 10 մլն՝ իրեն սկզբունքով
15:23 Դրանք միշտ կմնան սրտումս. Արտաշես Ալեքսանյանի վերջին խորհուրդը Ռոզա Դավթյանին
21:52 Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան
15:30 Ռուբինյանը բլեֆում է. ՔՊ-ն կոչնչանա՝ առանց այս ընդդիմության
17:52 Անի Օհանյանը հանցագործության մասին նոր հաղորդու՞մ է տվել Անդրեի դեմ
23:17 Վերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը