Ներքին 2 ամիս առաջ - 10:36 19-06-2026

ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

2026 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն:

Այս մասին հայտնում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում՝ 2026 թվականի նոյեմբերի 1-ից ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կացության կարգավիճակ ստանալու դիմումներն ընդունելու համար կգործի նոր համակարգ, իսկ ներդրվող նոր ծրագրային ապահովման շնորհիվ վարույթները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով։

Փոփոխություններով պայմանավորված՝ «migration.e-gov.am» էլեկտրոնային հարթակի և «Early One» հավելվածի միջոցով մատուցվող ծառայությունները նոյեմբերի 1-ից հասանելի չեն լինելու։

Այն օտարերկրացիները, ովքեր հերթագրվել են նոյեմբերի 1-ից հետո ընկած օրերի համար, ՀՀ կացության կարգավիճակ ստանալու դիմումները կարող են ներկայացնել նոր ներդրված էլեկտրոնային համակարգի միջոցով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում