Ներքին 1 տարի առաջ - 22:58 22-07-2025

Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ

Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ փաստաղթղթերից որևիցե մեկը՝
ժամանակավոր կացության քարտ,
մշտական կացության քարտ,
հատուկ անձնագիր,
բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք։

Անհրաժեշտ քայլեր
անձնագրով, կացության կարգավիճակի քարտով կա՛մ հատուկ անձնագրով, կա՛մ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքով մեկ անգամ անհրաժեշտ է մոտենալ Վազգեն Սարգսյան 3 հասցեում գործող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ՝ օտարերկրացիների հաշվառման համակարգում նույնականացման վերաբերյալ համապատասխան նշում կատարելու համար։

Այն օտարերկրացիները, որոնք 2024թ. օգոստոսի 23-ից հետո workpermit.am հարթակի միջոցով անձամբ ստացել են կացության քարտ կա՛մ ՀՀ-ում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի քարտ և ստացել են էլեկտրոնային նամակ (բջջային ID SIM քարտ (mID) ստանալու հնարավորության վերաբերյալ), հնարավորություն ունեն Ծառայություն չայցելելու։

Նշված գործընթացն իրականացվելուց հետո օտարերկրացի օգտատերը կարող է մոտենալ նախընտրելի Բջջային կապի օպերատորի գրասենյակ և ձեռք բերել բջջային ID SIM քարտ (mID)՝ պարտադիր ներկայացնելով ստորև նշված փաստաթղթերը՝
վավեր կացության փաստաթուղթ,
անձը հաստատող փաստաթուղթ,
հանրային ծառայության համարանիշ։

Բջջային ID SIM քարտ (mID) ստանալու համար անհրաժեշտ է վճարել քարտի վերաթողարկման համար նախատեսված վճարը՝ 500 դրամ։ Նոր SIM քարտ գնելու դեպքում անհրաժեշտ է վճարել նաև սակագնային փաթեթի արժեքը՝ ըստ տվյալ օպերատորի սակագների։

Էլեկտրոնային թվային ստորագրության ծառայությունից օգտվելու համար պետք է կատարել տարեկան 3000 ՀՀ դրամ վճարում, որի պայմաններին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին