Ուղիղ եթեր
Սպորտ 4 ամիս առաջ - 21:54 18-06-2026

UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերը

Անկախ քաշային կարգից՝ UFC-ի լավագույն մարտիկների (P4P) նորացված վարկանիշային աղյուսակում էական փոփոխություններ են տեղի ունեցել։

Վաշինգտոնում կայացած «UFC White House: Freedom 250» մրցաշարում Իլիա Թոփուրիայի նկատմամբ տեխնիկական նոկաուտով տարած սենսացիոն հաղթանակից հետո ամերիկացի Ջասթին Գեյջին նվաճել է չեմպիոնի տիտղոսն ու P4P վարկանիշում միանգամից բարձրացել չորրորդ հորիզոնական:

Միևնույն ժամանակ, երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, բրազիլացի Ալեքս Պերեյրան ծանր քաշային կարգում (մինչև 120,2 կգ) ժամանակավոր տիտղոսի համար մենամարտում ֆրանսիացի Սիրիլ Գանին պարտվելուց հետո նահանջել է 8-րդ տեղ: Նորաթուխ չեմպիոն Գանն իր հերթին հայտնվել է 12-րդ հորիզոնականում՝ շրջանցելով Ալեշանդրե Պանտոժային, Չարլզ Օլիվեյրային և Արման Ծառուկյանին։

Առաջին հորիզոնականը վստահորեն պահպանել է Իսլամ Մախաչևը, որին հաջորդում է ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկին: Լավագույն եռյակը եզրափակում է Պետր Յանը։

Արման Ծառուկյանը P4P վարկանիշային աղյուսակում պահպանել է 15-րդ տեղը։ Հայ մարտիկը թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) դասակարգման աղյուսակում ևս պահպանել է իր դիրքը՝ հաստատուն մնալով երկրորդ հորիզոնականում։

UFC-ի լավագույն մարտիկների վարկանիշային աղյուսակն՝ անկախ քաշային կարգից (P4P)
Իսլամ Մախաչև
Ալեքսանդր Վոլկանովսկի
Պետր Յան
Ջասթին Գեյջի
Իլիա Թոփուրիա
Թոմ Ասպինալ
Շոն Ստրիկլենդ
Ալեքս Պերեյրա
Մերաբ Դվալիշվիլի
Ջոշուա Վան
Խամզաթ Չիմաև
Սիրիլ Գան
Ալեշանդրե Պանտոժա
Չարլզ Օլիվեյրա
Արման Ծառուկյան

Armsport

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել