ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի յութուբյան տեսանյութը՝ կից գրառմամբ.
Քաղաքացի, բայց առանց ձայնի․ սփյուռքը չպե՞տք է որոշի Հայաստանի ճակատագիրը
Հայաստանի քաղաքական դաշտում կրկին քննարկվում են ընտրական իրավունքի, լեգիտիմության և ազգային համախմբման հարցերը։
Այս տեսանյութում անդրադառնում ենք ընտրական օրենսդրության առաջարկվող փոփոխություններին, որոնք կարող են սահմանափակել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների մասնակցությունը ընտրություններին, ինչպես նաև դրանց հնարավոր քաղաքական և հասարակական հետևանքներին։
Քննարկվում է՝ արդյոք նման նախաձեռնությունները նպաստում են պետականության ամրապնդմանը, թե խորացնում են #Հայաստան ի և #սփյուռքի միջև բաժանարար գծերը։ Ինչպես պետք է ձևավորվի 10 միլիոն հայի մասնակցությունը Հայաստանի կյանքին, ինչ վտանգներ է պարունակում #քաղաքացի ների միջև տարբերակում դնելը, և ինչպիսի քաղաքական տրամաբանություն է թաքնված այս գործընթացների հետևում։
Զրույցը նաև անդրադառնում է ընտրություններից հետո ստեղծված քաղաքական միջավայրին, իշխանության և ընդդիմության պատասխանատվությանը, ընտրական համակարգի նկատմամբ վստահության խնդրին, ինչպես նաև այն հարցին, թե ինչպիսի Հայաստան ենք ցանկանում կառուցել՝ սահմանափակված բնակության վայրով, թե համազգային մասնակցությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում: