«Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին այսօր կուսակցության հոբելյանական համագումարի ժամանակ հայտարարել է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Առաջիկայում սպասվում են ընտրություններ և ես այժմ բաց քվեարկությամբ դնում եմ հետեւյալ հարցը՝ լիազորել կուսակցության ղեկավարությանը՝ սկսել նախապատրաստական աշխատանքներ և սկսել բանակցություններ ավելի խոշորոցաված, ավելի ուժեղ բևեռներով մասնակցելու ընտրություններին։ Մեծամասնությունդ կողմ քվեարկեց, ինչը նշանակում է՝ մենք մասնակցելու ենք ընտրություններին»,- ասել է Մարուքյանը։
Էդմոն Մարուքյանի խոսքով, առաջին հերթին կարևոր է, որ քաղաքացիները մասնակցեն առաջիկա ընտրություններին, քանի որ այն տեղամասերում որտեղ կա 50+ մասնակցություն, ՔՊ-ն պարտվում է։