Արտաքին 4 ամիս առաջ - 20:57 17-06-2026

Ճապոնիան ռազմական ոլորտում կհամագործակցի Թուրքիայի հետ

Խաղաղօվկանյան տարածաշրջանում աճող աշխարհաքաղաքական ռիսկերի ֆոնին Ճապոնիան որոշել է ռազմական բյուջեն հասցնել ռեկորդային մակարդակի։ 640 մլն դոլար արժողությամբ ռազմական արդիականացման նոր ծրագրի շրջանակներում Տոկիոն արագացրել է ռազմարդյունաբերության ոլորտի համագործակցությունը Թուրքիայի հետ։

Ճապոնական կողմի ուշադրության կենտրոնում են հատկապես թուրքական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) տեխնոլոգիաները։

Սպասվում է, որ 2026-ին Ճապոնիայի ռազմական ծախսերը կկազմեն երկրի ՀՆԱ-ի 1.9%-ը, իսկ 2027-ին նախատեսվում է այն հասցնել 2%-ի։

Ավելի վաղ Ճապոնիայի պաշտպանության նախարար Կոիձումի Սինձիրոն Թուրքիայի նախագահականին կից ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունի հետ հանդիպումից հետո բարձր էր գնահատել Թուրքիայի հաջողությունները ռազմարդյունաբերության, հատկապես ԱԹՍ-ների արտադրության ոլորտում, և նշել, որ երկկողմ հարաբերությունները շարունակելու են ամրապնդել։

Նշենք, որ 2026-ի պաշտպանական բյուջեում ափամերձ պաշտպանության համար 640 մլն դոլար հատկացրած Ճապոնիան ծրագրում է մինչև 2028-ը գործարկել ԱԹՍ-ներից, ջրային և ստորջրյա սարքերից կազմված «SHIELD» համակարգը։ Այս համատեքստում Տոկիոն մեծապես հենվելու է ներկրման վրա և ակնկալում է օգտվել Թուրքիայի՝ ԱԹՍ-ների ոլորտում ունեցած փորձից։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում