Արտաքին 9 ամիս առաջ - 20:25 13-01-2026

Թուրքիան և Ճապոնիան կհամագործակցեն ռազմական ոլորտում

Թուրքիան 2025-ին ռազմարդյունաբերության ոլորտում մի շարք ծրագրեր հաջողությամբ ավարտին է հասցրել և այդ տարվա գործընթացների մեջ հատկապես առանձնանում է Անկարայում տեղի ունեցած բարձր մակարդակի բանակցությունները Ճապոնիայի հետ, որի համար Թուրքիա էր մեկնել Ճապոնիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը:

Հայտնի է դարձել, որ 2026-ի բյուջեում Ճապոնիան նախատեսում է մեծ ներդրումներ անել ռազմական ոլորտում՝ ներառյալ ծովափնյա պաշտպանական համակարգերի և կարևոր այլ ռազմաարդյունաբերական արտադրատեսակների ձեռքբերման համար:

Այս համատեքստում էլ Թուրքիայի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) հետաքրքրություն են առաջացրել ճապոնական կողմում:

Նշվում է, որ երկու երկրների համագործակցությունը կարող է առավելապես կենտրոնանալ ծովափնյա պաշտպանական համակարգերի և որոշ ռազմատեխնիկական պլատֆորմների մատակարարման վրա։ Ռազմական փորձագետ Յուսուֆ Աքբաբան էլ տեսակետ է հայտնում, որ այս համագործակցությունը կարող է կարևոր լինել նաև Չինաստանի կողմից ձևավորվող սպառնալիքների համատեքստում:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում